ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հիմա կարող ենք վստահորեն ասել, որ Հայաստանը գնում է դեպի 2026-ի ընտրություններ

Հիմա կարող ենք վստահորեն ասել, որ Հայաստանը գնում է դեպի 2026-ի ընտրություններ
28.06.2025 | 14:52

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու վերջին և ամենաիրատեսական տարբերակը ձախողվեց։ Ավելին, այն ձախողվեց դեռևս չսկսված։

Չգիտեմ, թե ինչու դա տեղի ունեցավ, բայց կան տարբեր վարկածներ՝ սկսած արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի անձնական դիրքորոշումից, մինչև իշխանությունների ճնշումը կամ որոշակի ընդդիմադիր ուժերի համոզումները։

Հիմա կարող ենք վստահորեն ասել, որ Հայաստանը գնում է դեպի 2026-ի ընտրություններ։ Իմպիչմենտի, զանգվածային բողոքի ցույցերի, Փաշինյանի կամավոր հրաժարականի կամ իշխող վերնախավի ներքին հակասությունների սցենարները, որոնք կարող են հանգեցնել «պալատական հեղաշրջման», նվազագույնի են հասցվել (բայց ոչ թե զրոյի)։

Սա այն հազվագյուտ դեպքն է, երբ իսկապես ուզում ես սխալվել, բայց փաստերը հակառակն են հուշում։

Լավ եղեք, թե կարող եք։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ